Ֆուտբոլի երիտասարդական թիմը պարտվել է Իտալիային

Armenpress 22:55, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտվեց Իտալիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Մ-21 ԵՎՐՈ 2021-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց  0:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակում Հայաստանի ընտրանին այժմ նախավերջին տեղում է և ունի 3 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am