Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը. Եղիսաբեթ Երկրորդ

Armenpress 17:14, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը՝ արդար միգրացիոն համակարգ ստեղծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

Հոկտեմբերի 14-ին թագուհին խորհրդարանի նոր նստաշրջանի բացման պաշտոնական արարողությանը հանդես Է եկել գահաճառով, որում ներկայացրել Է կառավարության գերակայություններն առաջիկա տարում:

«Իմ կառավարությունը նոր օրենսդրություն կներկայացնի միգրացիայի մասին, որը արդար, ժամանակակից եւ գլոբալ պահանջներին համապատասխանող միգրացիոն համակարգի հիմք կդնի»,-ասել Է միապետը:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ կառավարությունը կկատարի այնպիսի պայմաններ ստեղծելու խոստումը, որոնց դեպքում ԵՄ-ի քաղաքացիները կարողանային անարգել ապրել Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ միգրացիոն օրենսդրությունը խստացնելու մտադրության մասին հայտարարել են վարչապետներ Թերեզա Մեյը եւ Բորիս Ջոնսոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am