All Stars Project երաժշտական խումբը Հայաստանում կկատարի հայտնի դասական գործեր

Armenpress 16:57, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Silk Note Festival-ի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա ճանաչում վայելող All Stars Project-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա նոյեմբերի 10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ջազ ֆյուժն կիթառահար, կոմպոզիտոր Լարի Քորելը  և Ռոման Միրոշնիչենկո դուետից հայտնի Ռոման Միրոշնիչենկոն, բաս կիթառահար, Ջոն Մաքլաֆլինի հայտնի տրիոյի անդամ Դոմինիկ Դի Պիացցան,  դաշնակահար, Նագի տրիոյի անդամ Յանոշ Նագին, հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Վալերի Չերնոկը:

Երևանյան համերգին նրանք կներկայացնեն հայտնի դասական գործեր:

Համերգի կայացմանն աջակցում են  «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Երեկոյից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am