Կատալոնիայում բողոքում են հանրաքվեի գործով կայացված դատավճռի դեմ

Armenpress 13:11, 14 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել 2017 թվականին անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռից հետո: Բարսելոնայի համալսարանական շրջանի ուսանողները փակել են Կատալոնիայի մայրաքաղաքի կարեւորագույն փողոցներից մեկը՝ Անկյունագիծ պողոտան, բացի այդ, արգելափակված են եւս մի շարք փողոցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ուսանողները հայտարարել են հոկտեմբերի 17-ին եւ 18-ին դասադուլի անցկացման մասին: Տարբեր ասոցիացիաներ սոցիալական ցանցերով հորդորում են մարդկանց՝ դուրս գալ քաղաքի փողոցներ: Omnium Cultural հասարակական կազմակերպությունը, որի առաջնորդ Ժորդի Կուիշարը դատապարտվել Է ինը տարվա բանտարկության, կոչ Է արել մարդկանց գալ նրա կենտրոնակայանի մոտ, բացի այդ, այն ղեկավարության շտապ նիստ Է հրավիրել:Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռան պատրաստվում Է առաջիկա ժամերին հանդես գալ հատուկ հայտարարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am