Հայաստանի խորհրդարանն Independent-ի ամենագեղեցիկ շենքերի տասնյակում չորրորդն է

Armenpress 12:30, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր «Independent»-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը ներառել է ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տասնյակը բացում է Հունգարիայի խորհրդարանը, երկրորդ տեղում Ռումինիայի խորհրդարանն է, երրորդում՝ Տրինիդադ և Տոբագոյինը, չորրորդում՝ Հայաստանի Հանրապետությանը, հինգերորդում՝ Անգոլայինը:

Ամենագեղեցիկ խորհրդարանների վեցերորդ տեղում է ԱՄՆ սենատի շենքը, յոթերորդում՝ Հնդկաստանի խորհրդարանը, ութերորդում՝ Կանադայինը, իններորդում՝ Սեյշելյան կղզիներինը: Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Բութանի Թագավորության խորհրդարանը:

Հունգարիա

Ռումինիա

Տրինիդադ և Տոբագո

Հայաստանի Հանրապետություն

Անգոլա

ԱՄՆ

Հնդկաստան

Կանադա

Սեյշելյան կղզիներ

Բութանի Թագավորություն



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am