Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունն առնվազն 40 մարդու կյանք Է խլել. NHK

Armenpress 09:59, 14 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 40 մարդ Է զոհվել «Հագիբիս» թայֆունից, որն անցած հանգստյան օրերին մոլեգնել Է երկրի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում, 16 բնակիչ անհայտ կորած Է համարվում: Այդ տվյալները հոկտեմբերի 14-ին հրապարակել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Դրա հետ մեկտեղ, ինչպես տարերային աղետների հետեւանքների վերացման ճգնաժամային շտաբի խորհրդակցությունում հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, 30 հազար ճապոնացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ եւ տարերքի հարվածից հետո գտնվում են տարհանման կենտրոններում: «Քանի որ ներկայում կան բազմաթիվ անհայտ կորածներ, մենք ակտիվ որոնողափրկարարական գործողությունը շարունակում ենք շուրջօրյա ռեժիմով: Մենք մեծ վնաս ենք արձանագրել թայֆունից, եւ այժմ 30 հազար մարդ չի կարողանում տուն վերադառնալ»,- ասել Է նա: Այն շրջաններում, որտեղ մոլեգնել Է թայֆունը, շարունակում են վերականգնել ենթակառուցվածքը: Աշխատանքներում ներգրավված են փրկարարներ եւ Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներ: Տոկիոյում եւ հարեւան պրեֆեկտուրաներում Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով առանց Էլեկտրականության Է մնում շուրջ 53 հազար տուն: Ամբողջ երկրում ավելի քան 130 հազար բնակարաններում ու տներում բացակայում Է ջրամատակարարումը: Երկաթուղային տրանսպորտը, այդ թվում՝ ճեպընթացները, ինչպես սպասվում Է, բնականոն աշխատանքը կվերականգի օրվա ընթացքում: Տոկիոյի «Նարիտա» եւ «Հանեդա» օդանավակայանները չվերթներն ընդունում եւ ուղարկում են սովորական ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am