Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիա

Armenpress 22:49, 13 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ադեն Ֆինլանդիայում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի  «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:

Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am