Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Armenpress 12:15, 12 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am