Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ

Armenpress 17:41, 11 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախի հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների  անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Բելգիա,  Արցախ-Կիպրոս եւ Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր: 

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի: 

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am