Վարչապետը ժամանել է Աշխաբադ՝ ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու նպատակով

Armenpress 23:34, 10 Հոկտեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աշխաբադի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիեևը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Աշխաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am