Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով

Armenpress 12:33, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հայկական մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Սիրիայի այն հատվածից, որտեղ  Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:

«Մեր բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը, մարդասիրական խմբին այլ հանձնարարություն չի տրվել: Հայկական հումանիտար խումբը հետ չի կանչվելու։ Այս պահի դրությամբ որոշումն այսպիսին է»,- հայտնեց Էլբակյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am