Խաչանովը Շանհայի մրցաշարի երրորդ շրջանում է  

Armenpress 12:24, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Շանհայի մրցաշարի 3-րդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP 1000 մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Խաչանովի մրցակիցը Թեյլոր Ֆրիտցն էր ԱՄՆ-ից: 1 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:

Խաչանովի հաջորդ մրցակիցը իտալացի Ֆաբիո Ֆոնին է:

Շանհայի ATP 1000 մրցաշարին մասնակցում է 56 թենիսիստ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 8.5 միլիոն ԱՄՆ դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am