Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

Armenpress 10:42, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Վիրահատվել է այսօր, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,-ասաց Արմեն Չարչյանը:

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին:  

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am