Բաստիան Շվայնշտայգերը ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի պրոֆեսիոնալ կարիերան

Armenpress 22:41, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարել է ֆուտբոլիստը: «Եկել է ժամանակը, որ հրաժեշտ տամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերային, սակայն դա չի նշանակում, որ ֆուտբոլից հեռանում եմ ամբողջապես»,-գրել է գերմանացի ֆուտբոլիստը:

Շվայնշտայգերը նաև շնորհակալություն է հայտնել ակումբներին, որտեղ հանդես է եկել, ընկերներին և հարազատներին:

Բաստիան Շվայնշտայգերը ֆուտբոլային կարիերան սկսել է «Բավարիա»-ում, ինչպես նաև հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և ամերիկյան «Չիկագո»-ում: Գերմանիայի ազգային թիմի կազմում 2014 թվականին Բրազիլիայում կայացած Մունդիալի ժամանակ դարձել է աշխարհի չեմպիոն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am