Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ևս դուրս մնաց ԱԱ-ի պայքարից

Armenpress 22:29, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում շարունակվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության 51 կգ քաշային կարգում Հայաստանից  Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում զիջեց թուրք մրցակցին և դուրս մնաց պայքարից:

Հայաստանն աշխարհի այս առաջնությունում ուներ 3 մասնակից, որոնցից ոչ մեկը նկատելի արդյունք չգրանցեց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am