Կանանց ֆուտբոլի թիմը կրկին պարտվել է
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց թիմը հերթական պարտությունն է կրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բոսնիա և Հերցեգովինայում կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինա Մ-19 – Հայաստան Մ-19 հանդիպումը։ Հայաստանի հավաքականը զիջեց 0։3 հաշվով։
Ավելի վաղ՝ կանանց թիմը պարտվել էր նաև նախորդ երկու խաղերում էլ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ