Georgian Airways-ը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի թռիչքների արգելման պատճառով

Armenpress 18:08, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Georgian Airways վրացական ավիաընկերությունը պատրաստվում Է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան ՌԴ-ից ուղիղ թռիքների արգելման կապակցությամբ, որը ֆինանսական վնաս Է հասցրել եւ խախտել Է սպառողների իրավունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին:

«Georgian Airways-ը պատրաստվում Է Եվրոպական դատարան 25 մլն դոլար գումարի հայց ներկայացնել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության դեմ Ռուսաստան թռիքների չհիմնավորված արգելման համար»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am