Ռոբերտ Փաթինսոնին «Օսկար»-ի են առաջադրել «Փարոս» ֆիլմի համար

Armenpress 16:39, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնն «Օսկար» մրցանակի Է առաջադրվել «Փարոս» հոգեբանական հորորում տղամարդու լավագույն դերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

Սպասվում Է, որ ֆիլմում նրա գործընկեր Ուիլեմ Դեֆոն կհավակնի «երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչմանը: Ռոբերտ Էգերսի ֆիլմը դրական արձագանքներ Է ստացել Կաննում, իսկ ռեժիսորն ինքը արժանացել Է Կինոքննադատների միջազգային դաշնության (FIPRESCI) մրցանակին:

Կինոնկարը պատմում Է փոքր կղզու փարոսի երկու հսկիչների (Փաթինսոն եւ Դեֆո) փոխհարաբերությունների մասին: Հանդիսատեսների արձագանքների RottenTomatoes ագրեգատոր-կայքում ժապավենի վարկանիշը կազմել Է 83 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am