ՀՀ Զինված ուժերում համալրվում և արդիականացվում է զինտեխնիկան. Արտակ Դավթյան

Armenpress 15:26, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում տեխնիկայի համալրում և արդիականացում է կատարվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Զինատեսակների արդիականացման առումով ավելացրել ենք հակաօդային պաշտպանության զինատեսակների խոցելիության հեռավորությունը և բարձրությունը, որոշակի զինատեսակներ նաև արդիականացրել ենք: Հակատանկային միջոցների մասով երկու անգամ մեծացվել է հեռահարությունը, որոշակի աշխատանքներ ենք տարել, որպեսզի հակատանկային միջոցների կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»,- ասաց Դավթյանը:

ԳՇ պետը նշեց, որ նոր զինատեսակներ մշտապես ձեռք են բերում, և ընթացքում թարմացումներ ևս կլինեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am