Ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Բրազիլիայի Գրան պրիին  

Armenpress 14:50, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Գրան պրիի բրազիլական մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի համանուն մայրաքաղաքում անցկացվող մրցաշարի մեկնարկում Կարապետյանն ուժերը կչափի Չինաստանի ներկայացուցիչ Դագա Քնիգի հետ:

Բրազիլական Գրան պրին վարկանիշային միավորներ է տալիս Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Մրցաշարին մասնակցում է 317 մարզիկ 55 երկրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am