Բակո Սահակյանն ընդունել է «Չեւի Չեստ» կազմակերպության և Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների

Armenpress 12:24, 7 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չեւի Չեստ» կազմակերպության եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո  քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի  բժիշկներին տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում բժշկական ծառայության որակի բարձրացմանը եւ հանդիսանում է մարդասիրության օրինակելի դրսեւորում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am