Ստեփանակերտում աշակերտն արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը

Armenpress 14:44, 5 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանության հետ կապի և լրատվության ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին ժամը 09:10-ի սահմաններում: Նշանակվել է փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից իրականացվում են ստուգումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am