Բակո Սահակյանն ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող ուսուցիչների

Armenpress 17:47, 4 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4–ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը  կարեւորել է ծրագրի իրականացումը Արցախում եւ նշել,  որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում:

Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել  ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am