Գրետա Տունբերգը դարձել Է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր

Armenpress 15:03, 4 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը եւ կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը դարձել են Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիրներ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել Է KidsRights կազմակերպությունը, որը մրցանակի հիմնադիրն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ե՛վ Գրետայի, ե՛ւ Դիվինայի ազդեցությունը բազմաթիվ երեխաների ապագայի վրա անվիճելի Է»,-նշել Է KidsRights-ի հիմնադիր եւ փորձագիտական կոմիտեի նախագահ Մարկ Դուլարտը: Նա աղջիկներին համարել Է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի օրինական հաղթողներ: Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Հաագայում՝ Երեխայի համաշխարհային օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/56/ 14.52Գրետա Տունբերգ, Խաղաղության միջազգային մանկական մրցանակ, դափնեկիր


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am