Հոկտեմբերի 1-ին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը մահացել է

Armenpress 20:12, 3 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այսօր մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի կայքը։

Նախնական տեղեկություններով, զինծառայողի մոտ ախտորոշվել են աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am