Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությանը կմասնակցեն երեք հայ մարզուհիներ  

Armenpress 10:53, 2 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կմեկնարկի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի երեք ներկայացուցիչ:

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Մարզուհիները պայքարը սկսեն հոկտեմբերի 3-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am