Հայաստան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը

Armenpress 16:32, 30 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, նրան դիմավորում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի, Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Դոդոնը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն ներկա կլինեն հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am