Կրեմլում հուսով են, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսվի «իր ժամանակին»

Armenpress 13:54, 27 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան հուսով Է, որ ժամանակի ընթացքում համապատասխան ու անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցության վերականգնման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավիահաղորդակցությունն իրակականում կասեցվել Է, այն չի չեղարկվել ընդմիշտ: Ուստի, իհարկե, իր ժամանակին, մենք հուսով ենք՝ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որոնք հարմար կլինեն ավիահաղորդակցության վերսկսման համար»,- ասել Է Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցել Է ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը: «Ես, հավանաբար, կվերականգնեի այդ թռիչքները: Ինձ թվում Է, որ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաց բնակցության մեծամասնությունը գիտակցեց այն արարքի հակարդյունավետությունը, որը տեղի ունեցավ վրացական խորհրդարանում, երբ այնտեղ նիստ Էր անցկացնում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը»,- ասել Է նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am