Բադասյանը մտահոգված է. Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ ուղարկված նամակն ի՞նչ իրավական ակտով է ընդունվել

Armenpress 12:44, 27 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կիսում է ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մտահոգություններն այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանից Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ ուղարկված նամակների հայերեն տարբերակների վրա չի եղել ոչ ստորագրություն և ոչ էլ ամսաթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Պարզ չէ, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել ՍԴ-ում: Ես պարոն Վարդանյանի մտահոգությունները կիսում եմ, որովհետեւ ՍԴ-ն իրավասու է ընդունել որոշումներ և եզրակացություններ, սակայն պարզ չէ, թե այդ դիմումներն ինչ իրավական ակտով են ընդունվել: Պարզ չէ, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել ՍԴ-ում: Հարց է առաջանում, ՍԴ դատավորները տեղյա՞կ են այդ դիմումի բովանդակությանը, տեսե՞լ են, քվեարկե՞լ են, խոսե՞լ են այդ դիմումի բովանդակության մասին: Ինձ էլ է դա մտահոգում»,- շեշտեց նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am