Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ

Armenpress 12:41, 27 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության  օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների  փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առևտրատնտեսական, մշակութային,  հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառուղջություն և բարեկեցություն,  իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am