Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

Armenpress 11:29, 27 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթները հետագայում ևս կնպաստեն ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am