Միջազգային տիեզերակայանն ընդունել է առաջին արաբ տիեզերագնացին

Armenpress 16:31, 26 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային տիեզերակայանն ընդունել է 3 նոր տիեզերագնացիների անձնակազմին, որոնց թվում է Արաբական Միացյալ Էմիրություններից առաջին արաբ տիեզերագնացը՝ Հազզա Ալ-Մանսուրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Էմիրեյթս» լրատվական գործակալությանը, նրա հետ եղել են նաև ռուս տիեզերագնաց Օլեգ Սկրիբուշկան և ամերիկացի տիեզերագնաց Ջեսիկա Միրը:

Տիեզերագնացները  ՄՏԿ են հասել ռուսական «Սոյուզ» տիեզերանավով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից: 4 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ ՄՏԿ-ում գտնվում է միանգամից 9 տիեզերագնաց:

Հոկտեմբերի 3-ին նրանցից 3-ը, այդ թվում՝ այնտեղ առաջին անգամ մեկնած արաբ տիեզերագնացը և նախկին առաքելության 2 անդամները, կվերադառնան Երկիր:

ՄՏԿ-ն վերջերս հայտարարություն է հրապարակել՝ համաձայն որի 19 երկրից 239 տիեզերագնաց է ճանապարհորդել կայարան: Նրանցից ԱՄԷ-ն արաբական առաջին երկիրն է, որը տիեզերագնաց է ուղարկել, մինչդեռ ԱՄՆ-ն ուղարկել է տիեզերագնացների ամենամեծ քանակը ՝ 151 հոգի, Ռուսաստանը՝ 47, Ճապոնիան՝ 9, Կանադան՝ 8, Իտալիան՝ 5, Ֆրանսիան՝ չորս և Գերմանիան՝ երեք: Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Բրազիլիան, Դանիան, Ղազախստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Մալայզիան, Հարավային Աֆրիկան և Հարավային Կորեան յուրաքանչյուրն ուղարկել է մեկական տիեզերագնաց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am