Քայլեր են ձեռնարկվում համայնքներում համամասնական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ

Armenpress 14:26, 26 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քայլեր է ձեռնարկում համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններ իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Կատարվող փոփոխությունների արդյունքում ենթադրվում է, որ կարող ենք ունենալ համայնքներ, որտեղ կլինեն նաև համամասնական ընտրակարգով ընտրություններ: Դա նաև թույլ կտա, որ ավագանին համապատասխան ընթացակարգով վաղաժամկետ դադարեցնի համայնքապետի լիզորությունները և ընտրի նոր համայնքապետ», - նշեց Պապիկյանը: Նրա պոսքով` համամասնական ընտրությունները տեղի կունենան այնպես, ինչպես Երեւանում, Վանաձորում և Գյումրիում` կընտրվի ավագանին, որն էլ իր միջից կընտրի քաղաքապետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am