ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է Արցախի ՊԲ՝ զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկը

Armenpress 13:24, 26 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված իրադրությունը, զեկուցել կատարված և առաջիկա միջոցառումների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը լսումների ավարտին հայտնել են իրենց նկատառումները իրականացվող միջոցառումների կատարելագործման վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am