ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 54 դեպք

Armenpress 21:59, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության` 9, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելուը կամ տարածելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և ալիմենտը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am