Ֆուտբոլի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ  

Armenpress 13:07, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առցանց տեսահեռարձակման և տվյալների օգտագործման նկատառումներից ելնելով՝ 9-րդ տուրի «Ուրարտու» - «Արարատ» հանդիպումը սեպտեմբերի 28-ի փոխարեն կկայանա սեպտեմբերի 29-ին, իսկ «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը՝ սեպտեմբերի 30-ին։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 19։00-ին:

Բարձրագույն խմբի 8-րդ տուրից հետո «Արարատ»-ն ունի 19 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով Գյումրու «Շիրակ»-ն է: 13-ական միավորով 3-5-րդ տեղերը կիսում են «Ալաշկերտ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն և «Լոռի»-ն: 11 միավորով 6-րդ տեղում «Նոա»-ն է: «Փյունիկ»-ը վաստակել է միայն 9 միավոր: 8-րդը «Ուրարտու»-ն է՝ 5 միավորով: 4 միավոր է հավաքել «Գանձասար-Կապան»-ը: Վերջին տեղում ընթացող «Երևան»-ը չունի ոչ մի միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am