Թրամփը «շատ երջանիկ աղջիկ» Է համարել գողացված մանկության մասին ՄԱԿ-ում հայտարարած ակտիվիստուհուն

Armenpress 13:05, 24 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի հուզական ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա աշխարհի ղեկավարներին մեղադրել Է գողացված մանկության մեջ, անվանել Է «շատ երջանիկ աղջկա» խոսքեր, որը լուսավոր ապագա Է կանխավայելում: Սեպտեմբերի 23-ին այդ հաղորդագրությունը Միացյալ Նահանգների նախագահը զետեղել Է Twitter ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նա նման Է շատ երջանիկ աղջկա, որը լուսավոր եւ հիանալի ապագա Է կանխավայելում: Ինչ հաճելի Է դա տեսնել»,- գրել Է նա՝ հղումը կցելով Թունբերգի ելույթի տեսագրությանը, որտեղ ակտիվիստուհին խոսում Է այն մասին, որ «մարդիկ տառապում են, մահանում, ոչնչանում են Էկոհամակարգեր, իսկ շատ տեսակներ (գտնվում են) անհետացման եզրին»: Թունբերգի խոսքով՝ այս ամենի ֆոնին միակ բանը, ինչի մասին մտածում են աշխարհի ղեկավարները, «փողն Է եւ հեքիաթները տնտեսական աճի մասին»: Նա հայտարարել Է, որ «նոր սերունդներն ուշադրությամբ հետեւելու են ներկայիս իշխանությունների գործողություններին» եւ երբեք չեն ների, եթե նրանք փորձանքի մեջ գցեն իրենց»: Թրամփի հաղորդագրության շուրջ Twitter-ի օգտատերերի կարծիքները բաժանվել են: Շատերը մեկնաբանություններում նրա գրառումը համարել են նողկալի եւ վրդովվել են, որ ԱՄՆ-ի նախագահը ծաղրում Է 16-ամյա ակտիվիստուհուն: Իսկ մյուսները սոցցանցում ԱՄՆ-ի ղեկավարի հրապարակումը ծիծաղելի կատակ են համարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am