Ընտանիքս և ընկերներս են օգնել ինձ դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստ. Մեսի  

Armenpress 11:11, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի կարծիքով, ընտանիքը և ընկերներն են օգնել իրեն՝ դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստ:

«Շատ ուրախ և շնորհակալ եմ ստացած մրցանակի համար: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընտանիքիս և ընկերներիս «Բարսելոնա»-ից, ինչպես նաև բոլոր երկրպագուներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեսին:

Նախօրեին իտալական հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց Մեսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am