Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Armenpress 18:47, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներն են՝

Օդի առավելագույն ջերմաստիճան՝            32.00C (2004 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝                 4.80C (1987 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝           18.90C



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am