ԱԽ քարտուղարի և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացվել է ԱԱՌ նախնական կառուցվածքը

Armenpress 18:22, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և  նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունը ԱԱՌ-ի մշակման գործընթացին:

Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌ մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am