Բացահայտվել Է մարդկության առողջության գլխավոր վտանգը

Armenpress 17:47, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա բոլոր մարդկանց առողջության վրա՝ մեծացնելով սեզոնային ալերգիայի ռիսկը, սրտի եւ թոքերի հիվանդությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Science Alert հրատարակությունը:

Եղանակային Էքստրեմալ պայմանների եւ օդի բարձր ջերմաստիճանի համար առավել խոցելի են երեխաները, հղի կանայք եւ տարեցները: Կլիմայական փոփոխությունները նաեւ ազդում են դեղորայքի արդյունավետության եւ անվտանգության, օրինակ՝ ինֆուզիոն լուծույթների վրա: Ընդհանուր առմամբ գլոբալ տաքացումը կարող Է զգալիորեն վատթարացնել առողջապահության համակարգի աշխատանքը: Մի շարք ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, թոքերի քաղցկեղով հիվանդ պացիենտների մոտ նվազում Է ապրելու հավանականությունը, եթե նրանց բուժումն ընդհատվել Է տարերային աղետների պատճառով: Օդի միջին ջերմաստիճանի բարձրանալու համեմատ բույսերն ավելի շատ ծաղկափոշի են արտադրում երկար ժամանակաշրջանի ընթացքում, ինչը նպաստում Է ալերգիայի տարածմանը: Ըստ գիտնականների գնահատումների, գլոբալ տաքացման հետեւանքով ալերգիա կարող Է դրսեւորվել Երկրի բնակչության 20 տոկոսի մոտ: Ածխաթթվային գազի կուտակումների ավելացումը կարող Է բացասաբար ազդել ախտանիշերի վրա, ներառյալ շնչառությունը, հարբուխը եւ լորձաթաղանթի այտուցը: Շոգ եղանակն ուժեղացնում Է ծխամշուշի գոյացումը, որը մեծացնում Է վաղաժամ ծննդաբերությունների վտանգը հղիների մոտ: Նորածինների մոտ կարող են դիտվել շնչառության հետ կապված խնդիրներ եւ հաճախակի վարակներ: Մյուս բացասական հետեւանքների թվում են՝ հաճախակի ջրազրկումը, մաշկի քաղցկեղը, աղիքային վարակները, հեմոռագիկ տենդերի եւ արեւադարձային մյուս հիվանդությունների տարածումը, ինսուլտը, հոգեկան եւ նյարդաբանական խանգարումները, ինչպես նաեւ դժբախտ պատահարներից վնասվածքների եւ աշխարհում ժողովրդագրական իրադրության վատացման պատճառով բռնության բարձր հավանականությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am