Մոնիկա Բելուչին հանրության մեջ հայտնվել Է թափանցիկ զգեստով

Armenpress 17:27, 23 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 54-ամյա իտալացի դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին հանրության մեջ հայտնվել Է բաց կոստյումով: Նրա լուսանկարները հրապարակել են Instagram-ի ֆան-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հայտնին այցելել Է Dolce & Gabbana իտալական նորաձեւության տան ցուցադրությանը, որը նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացվել Է Միլանում: Նա հագել Էր սպիտակ կոստյում եւ թափանցիկ կտորից կարված սեւ վերնաշապիկ, որի տակից երեւում Էր սեւ կրծկալը՝ նույնպես պատրաստված թափանցիկ գործվածքից: Իր կերպարը Բելուչին լրացրել Էր մազերի նոր կարճ կտրվածքով, արեւային ակնոցով եւ խոշոր օղակներով ոսկե ականջօղերով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am