Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 16:33, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի «վստրեչի» կամրջից դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլն ու ավտոմեքենան, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գևորգ Մ.), «Mitsubishi iO» (վարորդ` Սևակ Բ.), «BMW X5» (վարորդ` Հրանուշ Հ.) մակնիշների ավտոմեքենաները և մոպեդը (վարորդ Տարոն Մ.):

Հրանուշ Հ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ Գևորգ Մ.-ն, Սևակ Բ.-ն և Տարոն Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am