Անդրե Չալըշըրը օգնել է ակումբին հաղթանակ տոնել

Armenpress 13:44, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը օգնել է ակումբին հաղթանակ տոնել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Գետեբորգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սիրիուս»-ին և պարտության մատնեց 2:1 հաշվով:

Անդրե Չալըշըրը, ով «Գետեբորգ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Գետեբորգ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am