Ըմբիշ Մխիթարյանը պարտվեց ԱԱ-ի մեկնարկային գոտեմարտում

Armenpress 11:22, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Հովհաննես Մխիթարյանը պարտությամբ մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում մրցեց և 1:11 հաշվով զիջեց ԱՄՆ-ից Ջեյմս Պատրիկին:

Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am