Կոմիտասի պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

Armenpress 19:48, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 20-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Մեհրաբյան) և «Pajero» (վարորդ` Միրա Շ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել մոտակայքում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շահանե Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am