Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին

Armenpress 17:54, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը դատավորի դրսևորած վարքագիծն է:

«Մենք պատրաստվում ենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Ձեզ, որովհետև մինչ այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականությունները ամբողջությամբ հիմք են տալիս մեզ պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն», -  հայտարարել է Ալումյանը:

Նրա խոսքով, միջնորդությունը պատրաստելու համար անհրաժեշտ է լինելու մեկ օր:

Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 7-ը, ժամը 13:00:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am