Depeche Mode վավերագրական ֆիլմն ամբողջ աշխարհում կցուցադրեն նույն օրը

Armenpress 16:25, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Depeche Mode բրիտանական ռոք-խմբի մասին պատմող Spirits of the Forest վավերագրական ֆիլմը 70 երկրների կինոթատրոններում կցուցադրեն միայն նոյեմբերի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն՝ վկայակոչելով խմբի թվիթերը:

«Ես շատ եմ հպարտանում նրանով, որ այս ֆիլմի ու այն հզոր պատմության մասնակիցն եմ, որը ներկայացնում Է կինոնկարը: Զարմանալի Է տեսնել, թե երաժշտությունն ինչպես Է ազդել մեր երկրպագուների կյանքի վրա»,-նախագիծը մեկնաբանել Է խմբի ֆրոնտմեն Դեւիդ Գաանը:

Ֆիլմը նկարահանել Է նիդեռլանդացի ռեժիսոր եւ խմբի վաղեմի բարեկամ Անտոն Քորբեյնը: Բացի համերգների նկարահանումներից, Spirits of the Forest ֆիլմում տեղ են գտել Depeche Mode-ի մի քանի երկրպագուների կյանքի պատմությունները, որոնց 2017 թվականին նկարահանել են Global Spirit Tour-ի եզրափակիչ շոուների ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am