Աշխարհի ամենահարուստ բնակչությունն ունեցող երկրների ցանկում Թուրքիան 47-րդն է

Armenpress 13:38, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալլիանզ» միջազգային ապահովագրական ընկերությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որոնց արդյունքների համաձայն՝ աշխարհի ամենահարուստ բնակչությունն ունեցող երկրի տիտղոսը Շվեյցարիայից փոխանցվել է ԱՄՆ-ին: Այսպիսով՝ ամերիկացիները ճանաչվել են աշխարհում ամենահարուստները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրանյուզը»:

Ըստ ուսումնասիրությունների՝ ԱՄՆ-ում մեկ անձի միջին ֆինանսական կարողությունը կազմում է 184 հազար 411 եվրո, իսկ Թուրքիան միջինը 1953 եվրոյով այս ցանկում 47-րդն է:

Ամենահարուստ բնակչություն ունեցող երկրների տասնյակում են նաև Շվեյցարիան, Սինգապուրը, Թայվանը, Նիդերլանդները, Ճապոնիան, Շվեդիան, Բելգիան, Նոր Զելանդիան և Դանիան:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am