Ղրիմը ռուսաստանցիների նախապատվության ցուցանիշով գերազանցել Է Թուրքիային

Armenpress 13:29, 20 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական առողջարաններն արտասահմանյաններից ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ասված Է «ՏուրՍտատ» տուրիստական պորտալի մամուլի տեղեկագրում, որն ստացել Է «Լենտա.ռու»-ի խմբագրությունը:Ծառայության տվյալների համաձայն, 2019 թվականի ամռանը հաճախելիության ցուցանիշով առաջատարը դարձել Է Կրասնոդարի երկրամասը: Հունիսից մինչեւ օգոստոս այնտեղ 10,5 մլն զբոսաշրջիկ Է ուղեւորվել Ռուսաստանից: Երկրամասի առավել մեծ ժողովրդականություն վայելող առողջարաններն են դարձել Սոչին, Անապան, Գելենջիկը եւ Եյսկը: Երկրորդ դիրքն զբաղեցրել Է Ղրիմը, ուր այցելել Է շուրջ հինգ միլիոն ռուսաստանցի (11 տոկոսով ավելի, քան 2018 թվականին), իսկ երրորդը՝ Թուրքիան (4,4 մլն ճանապարհորդ): Բացի այդ, թոփ-5-ում տեղ են գտել Աբխազիան (850 հազար զբոսաշրջիկ) եւ Իտալիան (600 հազար):Սեպտեմբերին ավելի վաղ Թուրքիան գլխավորել Է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող երկրների ցուցակը: Մասնագետների կողմից ստացված տվյալների համաձայն, 2019 թվականի առաջին կիսամյակում Թուրքիա Է այցելել 2,649 մլն ռուսաստանցի, ինչը 16,1 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Ժողովրդականությամբ երկրորդ ուղղությունը դարձել Է Ֆինլանդիան:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am